Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց իր աշխատանքային հարյուր օրը նոր կառավարության կազմում: Նախարարի խոսքով` ունեցանք հաջողված ամառային քննաշրջան և բուհական քննություններն այս տարի ավելի օբյեկտիվ տեսք են ունեցել:
Անդրադառնալով կրթական ոլորտում սպասվող փոփոխություներին Արմեն Աշոտյանը տեղեկացրեց.«Այս տարի ԱԺ-ում քննարկվելու է պարտադիր տասներկուամյա կրթությանը անցնելու ծրագիրը, դպրոցներում ազգային պարեր են դասավանդվելու, ավագ դպրոցներում կիրառվելու է կրեդիտային համակարգը, կառուցվելու են էլեկտրոնային լաբորատորիաներ, ինչպես նաև տարրական դասարանների աշակերտների համար կայուն սննդի ծրագիր է նախատեսվում»:
Հարցին, թե «սառը ցնցուղ» ֆլեշմոբի շրջանակներում ակցիան իրականացնելիս ինչո՞ւ ՀՀԿ-ական պատգամավորների մարտահրավեր չարեց, ԿԳ նախարարը պատասխանեց, որ ինքն անձամբ ակցիային միացել է՝ ելնելով ակտիվ բարեգործական նպատակներից.
«Ընտանիքներից մեկն արդեն ստացել է իմ անձնական օգնությունը՝ իբրեւ ԿԳ նախարար իրենց երեք երեխային դպրոցին նախապատրաստելու համար: Այսօր իրար նկատմամբ ուշադիր լինելու խնդիրը կա, ընտրության հարց է, համենայն դեպս ես ազնիվ եմ եղել եւ անկեղծ…գուցե ձեզ համար անսովոր էր տեսնել շորտիկով նախարարի, բայց ես դա արել եմ»,-պատասխանեց նա:
Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց իր աշխատանքային հարյուր օրը նոր կառավարության կազմում:
«Մենք ունեցանք հաջողված ամառային քննաշրջան և բուհական քննությունները այս տարի ավելի օբյեկտիվ տեսք ունեին, բայց մի ծաղկով գարուն չի գա ,և մենք դեռ շատ բարեփոխումների կարիք ունենք»,-նկատեց նա:
Խոսելով կրթական ոլորտում սպասվող փոփոխություների մասին՝ տեղեկացրեց.« Այս տարի ԱԺ-ում քննարկվելու է պարտադիր տասներկուամյա կրթությանը անցնելու ծրագիրը, դպրոցներում ազգային պարեր են դասավանդվելու, ավագ դպրոցներում կիրառվելու է կրեդիտային համակարգը, կառուցվելու են էլեկտրոնային լաբորատորիաներ, ինչպես նաև տարրական դասարանների աշակերտների համար կայուն սննդի ծրագիր է նախատեսվում»:
«սառը ցնցուղ» ֆլեշմոբի շրջանակներում ակցիան իրականացնելիս ինչո՞ւ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորների մարտահրավեր չարեց, որպեսզի նրանք եւս որեւէ ներդրում ունենային մարդկանց օգնելու նպատակով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ինքն անձամբ ակցիային միացել է՝ ելնելով ակտիվ բարեգործական նպատակներից, եւ ստացած արձագանքներից էլ գոհ է: «Ընտանիքներից մեկն արդեն ստացել է իմ անձնական օգնությունը՝ իբրեւ ԿԳ նախարար իրենց երեք երեխային դպրոցին նախապատրաստելու համար: Այսօր իրար նկատմամբ ուշադիր լինելու խնդիրը կա, ընտրության հարց է, համենայն դեպս ես ազնիվ եմ եղել եւ անկեղծ…գուցե ձեզ համար անսովոր էր տեսնել շորտիկով նախարարի, բայց ես դա արել եմ»,-պատասխանեց նա: