«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, որոշ տեղեկություններով, բանակցում է ՀԱԿ-ի հետ։ Ընդ որում՝ կողմերը բանակցությունները խիստ գաղտնի են պահում, եւ անգամ ՀԱԿ-ում քչերը գիտեն այդ մասին։
«Ծառուկյան դաշինքի» ճանապարհը կարծես փակ է Արսենյանի համար։ Թերեւս, այստեղ խառն է իշխանության մատը, որը չի ցանկանում Արսենյանին տեսնել Ծառուկյանի կողքին, բայց ցանկանում է տեսնել Տեր-Պետրոսյանի կողքին։
Սա Արսենյանի համար բավականին լավ տարբերակ է՝ նախ, քանի որ ՀԱԿ-ը պահպանել է ընդդիմադիրի իր իմիջը, եւ ամոթալի չի լինի հայտնվել այդ ցուցակում, ՀԱԿ-ին էլ է սա ձեռնտու, քանի որ թիմը ֆինանսական խնդիրներ ունի, իսկ Արսենյանը վերջերս է վաճառել իր բիզնեսների մեծ մասը եւ ազատ միջոցներ ունի, որը կարող է ներդնել ՀԱԿ նախընտրական կամպանիայի մեջ։
Գուրգեն Արսենյանը դեռեւս չի ցանկանում խոսել իր քաղաքական ծրագրերի մասին։ «Խոսելու իմ ժամանակն էլ կգա»,- ասաց նա մեզ։ ՀԱԿ-ի հետ համագործակցելու հարցին էլ պատասխանեց, թե մեր իրավունքն է դա գրել․ «Ես չեմ ասել, չէ՞, ձեզ այդ ինֆորմացիան, ինչ ուզում եք՝ գրեք, ես կարող եմ չխոսել»։
Մենք տեղեկացանք նաեւ, որ իշխանությունը մտադիր է նպաստել ՀԱԿ-ի՝ ԱԺ-ում հայտնվելուն, եւ լավատեղյակ աղբյուրը հուշեց, որ դա շատ թափանցիկ կերեւա ՀԱԿ ցուցակից, որտեղ կընդգրկվեն ձայն բերող, ֆինանսների տիրապետող, ընտրությունների կազմակերպման փորձ ունեցող անձինք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում