▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ «ռումբ» են դրել․ Ըստ Արսենյանի՝ չի պայթել, որովհետև «էլեմենտը» նստել է

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանած մասնագետները  վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնտեղ էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության  պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ, աշխատակիցները այն տարել են ներս, բարեբախտաբար, չի պայթել։   

Ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասել են, որ երբ պայթուցիկը վնասազերծել են, Գուրգեն Արսենյանը հայտնել է, թե այն երկու օր առաջ է դրված եղել և ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ հարցրել են՝  այդ դեպքում ինչու՞ ժամացույցը չի գործել, Արսենյանը պատասխանել է․ «Կարող ա էլեմենտը նստել է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին