Newsbook.am–ը գրել է, որ շաբաթ օրը Նալբանդյան փողոցից Ճանապարհային ոստիկանություն բերման է ենթարկվել Բենթլի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որի մեքենան տարել են տուգանային հրապարակ: Վարորդը բերման է ենթարկվել մեքենայի` համարանիշ չունենալու պատճառաբանությամբ, սակայն, հետո պարզվել է, որ մեքենան չունի համապատասխան փաստաթղթեր և ինչ-ինչ խնդիրներ ունի իրավական հարթության մեջ: Մասնավորապես` կասկածներ կան, որ Բենթլին գողացված է և ապօրինի ճանապարհով է հասել իր սեփականատիրոջը:
Եվ այսպես՝ այս պատմության մեջ ներգրավված է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, որի անվան հետ էլ կապվում է գողացված Բենթլին։ ՃՈ աշխատակիցների փոխանցմամբ՝ գողացված Բենթլիի իրական սեփականատերը ՕԵԿ առաջնորդ, ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն է, որը շաբաթ օրը ժամեր շարունակ փորձել է ազդեցության լծակներ գործադրել՝ փակելով խայտառակ պատմությունը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում