▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողականների սադրիչ քայլերի հետեւանքով Գյումրիում կին եւ անչափահաս են բերման ենթարկվել

asparez.am-ը գրում է. Գյումրիում նախատեսված խաղաղ ցույցի փոխարեն տեղի ունեցավ հայհոյախառը վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման ենթարկվեցին: Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել եւ վեճի են վրածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:

 Հատկանշական է, որ հրապարակում հավաքվածների ընդհարման ժամանակ ոչ մի ոստիկան չկար, նույնիսկ` ամեն օր այդտեղ ծառայություն իրականացնող հերշտակները: Խաղաղ երթի մասնակիցները, գիտակցելով պահի լրջությունը եւ համոզված լինելով, որ սա ծուղակ է` խաղաղ ցույցը չիրականացնելու նպատակով, անմիջապես սկսեցին ոստիկաններին փնտրել: Նրանց զանգերին չէին պատասխանում 102 ծառայությունից, նույնիսկ լրագրողները զանգեցին մարզային փոխոստիկանապետեր Վահրամ Ենգոյանին եւ Աշոտ Գրիգորյանին, բայց զանգերն անպատասխան մնացին: Ակտիվիստները տեսնելով, որ նույնիսկ իրենց` բարձրախոսով հնչեցրած «Ու՞ր ես ոստիկան»  հարցադրումն անպատասխան մնաց, փակեցին Սայաթ-Նովա փողոցի երթեւեկությունը:


Ոստիկանության Կումայրի բաժանմունքի ծառայողները, նշյալ փոխոստիականապետերի հետ հայտնվելով, փողոցը փակած երիտասարդներին բռնի ուժով նախ տեղափոխեցին հարակից մայթ, ապա ոստիականական ուժերով շղթա կազմեցին՝ սահմանափակելով քաղաքացիների տեղաշարժը: Այնուհետ, բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների՝ ակտիվիստ Ղարիբ Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Արմեն Ներսիսյանին, Վովա Հակոբյանին, Եղիշե Շարյանին, Կարեն Ավագյանին եւ կնոջը, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանին եւ մի շարք քաղաքացիների, որոնց թվում կային նաեւ անչափահաս եւ տարեց: Ոստիկանները հետապնդում էին նաեւ Արսեն Վարդանյանին՝ բերման ենթարկելու նպատակով, սակայն լրագրողների եւ իրավապաշտպանների ջանքերի շնորհիվ նրանց դա անել չհաջողվեց:


Ակտիվիստներից զատ` մարմնական վնասվածքներ ստացան նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ ցանկանում էին բերման ենթարկել, իսկ News.am-ի լրագրողը եւ մեկ այլ աղջիկ մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվեց «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ էր հայտնվել նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանը. վերջինիս ձեռքերին բռնության հետքեր կային կապտուկների տեսքով:

  Բերման ենթարկված քաղաքացիներն այնքան շատ էին, որ նրանց Կումայրու բաժնից տեղափոխել են Մուշի բաժին: Երթի մասնակիցների շրջանում պտտվում էին խոսակցություններ, որ սադրիչները գողական աշխարհի ներկայացուցիչներ են:

Հավելենք, որ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն արդեն ազատության մեջ են:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին