▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն՝ «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. փետրվարի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահի լուսամուտագոգին դրված պայուսակի մեջից հափշտակվել է Բ.Նալբանդյանին պատկանող դրամապանակը՝ վերջինիս պատճառելով զգալի չափով գույքային վնաս:
Քրեական գործով ստացվել է վերոնշյալ դեպքի տեսաձայնագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին