▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գռմռացող մանկլավիկներն ավելի ծիծաղելի են

Վերջին օրերի թերևս ամենազավեշտալի երևույթը ոչ այնքան ՀՀ Նախագահի ելույթն էր, որքան այն, թե դրանից հետո ինչպես բացվեց ոմանց բերանը և նրանք սկսեցին համարձակորեն փոքրիկ ելույթներով հանդես գալ՝ մի կողմից իրենց հավատարությունը վկայելու, մյուս կողմից՝ իբր բարոյապես և քաղաքականապես աջակցելու համար:


Ծիծաղելի էր իսկապես լսել, թե ինչպես են Աշոտյան-շարմազանով-ավագյան եռյակը ջանք ու եռանդ չխնայելով տիրաժավորում Սերժ Սարգսայնի ելույթը, օգատգործելով նույն ՞տերմնոլոգիան՞, որը հնչել էր այդ ելույթում: Այո, ծիծաղելի էր տեսնել թե՛ Շարմազանովի ջղաձգվող դեմքը, թե՛ լսել Աշոտյանի կամ Կարեն Ավագյանի դողացող ձայնը: Եվ այստեղ խնդիրը այնքան նրանում չէ, որ խոսւոմ էին այնպիսի գործիչներ, որոնց կալիբրը համադրելի չէր անգամ կեսի կեսի հետ այն գործչի կալիբրի, որի մասին նրանք արտահայտվում էին: 


Խնդիրը այն էր, որ այդ փոքրիկ ելույթներով նրանք հերթական անգամ ծիծաղեցնում էին իրենց վրա հանրությանը, իսկ մյուս կողմից ցույց տալիս, թե ում ելույթների հույսին է մնացել ՀՀԿ նախագահը: 


Անձամբ ես երեկ զրուցել եմ շատերի հետ, հասկանալու համար նրանց արձագանքը սույն գործիչների արձագանքների վերաբերյալ: Արձագանքները, ինչպես և պետք էր սպասել, արտահայտում էին անթաքույց զզվանք նման մանր-կալիբրային արձագանքների նկատմամբ: Նրանք նման էին այն փորքիկ տուզիկ-շներին, որոք տիրոջ ՞ֆաս՞ հրամանից հանկարծ համրձակություն են ստանում և սկսում գռմռալ կամ ճղճղալ:


Ավելին, նման անձանց մասին ցանկացած զորամասում շրջանառվում է հայտնի ՞առիթավորվող՞ արտահայտությունը, իսկ թե ինչպես են պարկեշտ զինծառայողները վերաբերվում նման տեսակի ՞առիթավորվողներին՞, գիտի ցանկացած զինծառայություն անցած տղամարդ: Սակայն ես անգամ մեծ ջանքերի արդյունքում չկարողացա այդ մանր-կալիբրային արձագանքողների մեջ գտնել գոնե մեկին, ով թեկուզ փոքր-ինչ գիտի թե ինչ է նշանակում ընդհանրապես զինծառայությունը:

Կարեն Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին