▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գռփած, թալանած, քցած փողերը իշխանավորները «լցնում են» իրենց զավակների, թիկնապահների ստամոքսները

Անընդհատ լսում ես ինչ-որ իշխանավորների, բդեշխների, սատրապների զավակների, հարազատ-բարեկամ-թիկնապահների կրակոցների, ծեծուջարդի, զանազան արկածների ու «քաջագործությունների» մասին: 

Լա′վ, եթե դուք այդ անձնավորությունն եք, այդ մարդն եք, հասել եք այդ պաշտոնին օրինաչափ թե պատահական, արժանի, թե անարժան, բայց հասել եք չէ՞…Լավ, եթե դուք մի ընտանիք, մի քանի երեխա չեք կարողանում դաստիարակել, ապա դուք ինչպե՞ս եք ղեկավարում ձեզ վստահված բնագավառները, տարածքները, մարդկանց, դաստիարակում երիտասարդներին…

Դա գալիս է նրանից, որ միայն գռփած, թալանած, քցած փողերը «լցնում եք» նրանց ստամոքսները, անդաստիարակ գցում փողոցները ու թքած ունեք նրանց դաստիարակության վրա…Դաստիարակել չի նշանակում շքեղ ավտոմեքենա, բրենդային ապրանքներ, ընտիր հեռախոսներ, տեխնիկա, խաղատներ ու ակումբներ…

Քաղաքում քիչ էր, հիմա էլ էկզոտիկ, բնության գողտրիկ անկյունները, գյուղական կոլորիտով վայրերն են մխտռում…Հանդամասերում, բարձր սարերում գտնվող լճերում, գետերի ափին` մի խոսքով, բնության գրկում…Ու ինչ ուզում անում են` կռվում, կրակում, իրար ջարդուփշուր անում, բայց արդեն գեղավարի, կրկին վայրենի…

Կարևորը` ամենակարևորը, քննչական մարմինների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ`շատ օբյեկտիվ քննությունն ապահովելու համար…Այ կարևորը սա է, բա՞…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին