armtimes.com-ը գրում է. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին գաղտնալսել է անգամ «Սասնա ծռերի» կողմից այդ օրերին օգտագործվող ռադիոկապերը:
Այսօր՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյան եւ Արամ Արամյանը հրապարակեցին գործում եղած ապացույցները: Մասնավորապես հետազոտվեցին ձայնային ֆայլերում առկա տղամարդկանց խոսակցությունները: Ֆայլերում սակայն չի հստակցվել տղամարդկանց անունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին է, որոնք պարբերաբար իրար կապ են տվել՝ այդ կերպ տեղեկացնելով վիավորների, կրակոցների մասին, հորդորում զգույշ լինել եւ դիրքավորվել:
Մասնավորապես Արամյանի հրապարկած խոսակցություններում խոսվում էր Պավել Մանուկյանի եւ ոմն Գեւորգի (խոսքն ըստ ամենայնի Գեւորգ Իրիցյանի մասին է,-հեղ.) խոսակցությունները: «Պարոն Ավետիսյան, մի հատ Սարի թաղին դուխ չտա՞նք»,- դիմելով Մանուկյանին ասում է Գեւորգը: Ի պատասխան Ավետիսյանն ասում է. « Մի արա, մի կրակեք, մի կրակեք», «Տղերքին եմ ուրախանցում», - պատասխանում է Գեւորգը, «Ապրես, էլ մի արա, էլ պետք չի, ինչքան կա հերիք ա...»:
Այնուհետեւ ըստ հրապարկվածի՝ Պավել Մանուկյանը ռադիոկապով կրկին կապվում է Գեւորգի հետ եւ ասում. «Ուրեմն լսի, մի անգամ Ժիրոն ա քեզ զինանթափել, մի հատ էլ ես եմ զինաթափելու, եթե մի հատ առանց ասելու քայլ արիր հասկացա՞ր չէ»,- ինչին ի պատասխան Գեւորգն ասում է. «Թարգեցինք, թարգեցինք»: Ռադիոկապից արված գաղտնալսումներնում կրկին խոսվում է պատվերով խփված «սալյուտների» մասին. «Վարդան, կրկնեք կրկնողություն գիտության մայրն է»,- ըստ հրապարկվածի ասել է Արմենը (խոսքը ըստ ամենայնի՝ Արմեն Բիլյանի մասին է-հեղ.): Այնուհետեւ ռադիոկապով Պավել Մանուկյանին է կապ տալիս ոմն մայոր, որը ենթադրվում է ԱԱԾ աշխատակիցներից մեկն է: .«Պավլիկը հանգստանում ա, ասա ի՞նչ ես ասում,...ասածդ է՞դ էր, էլ կապի դուրս չգաս, սրանից հետո պարոն Մանուկյան, քեզ Պավլիկ չի, շատ փոքր մարդ ես, որ քեզ համար Պավլիկի լինի»,- Ավետիսյանի փոխարեն պատասխանել է խմբի անդամներից մեկը:
Այնուհետեւ ռադիոկապի միջոցով խմբի անդամները մեկը մյուսն փոխանցում են որ ՊՊԾ գդնի ճաշարանի կողմում կրակոցի ձայներ են լսվել, իսկ ավելի ուշ հայտնել են արդեն երկու վիրավորի՝ Հովհաննես Հարությունյանի եւ Աշոտ Պետրոսյանի մասին: «Կրակում են...Վիրավոր ունենք, տղերք, հասեք... Սաղդ դիրքավորվեք, բժշկի սումկենքը շտաբն ա...եկեք, վիրավոր ունենք»,- ասում է խմբի անդամներից մեկը: «Սնայպե՞ր ա խփել Աշոտին»,- հարցնում է տղամադրկանցից մեկը եւ դրական պատասխան ստանում: Այնուհետեւ Պավել Մանուկյանը ռադիոկապով կապվում է մայորի հետ եւ պահանջում բժիշկներ եւ պատգարակ ուղարկել: «Սկոռի ուղարկեք, երկու ծանր վիրավոր դուք հասցրիք, բժիշկներին ուղարկեք, թող գաք, տանեն», «Պավլիկ բերեք զոնտիկների մոտ»,- պատասխանում է մայորը: Պավել Մանուկյանն էլ ըստ հրապարկվածների՝ ասում է, որ պատգարակ չունեն. «Երկու վիրավորները ոտից ցխած են, շուտ արեք ցավազրկող գոնե ուղարակեք»: Այնուհետեւ մայորը Պավել Մանուկյանին տեղեկացնում է, որ «զոնտիկների» մոտ պատգարակ են թողել: Ի վերջո վիրավորներին պատգարակով գնդից դուրս են հանել:
Դատարանում այսօր հրապարակվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները:
Եզրակացության հրապարակումից պարզ դարձավ, որ ոստիկաններից երկուսի՝ Յուրի Տեփանոսյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաեւ բութ առարկայով հասցված վնասվածքներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


