▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտել են հայոց արքաների ոսկորները

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Աղձք համայնքում, մարզկենտրոնից 7 կմ հյուսի-արևմուտք է գտնվում Աղձք գյուղը, որտեղ 2015 թվականից պեղումներ են սկսվել: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, Հակոբ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ ունենք բացառիկ հետաքրքիր  գտածոներ:

«Եկեղեցու խորանի առջևում, սալահատակի տակ բացվեցին քարե 3 մասունքատուփեր, որոնցից մեկի վրա պահպանվել էր խաչի պատկերը: Բացեցինք դրանցից երկուսը.մարդկային մասունքներ էին:

Պարզ է, որ դրանք պետք է նախատեսված լինեին բարձրաստիճան անձանց համար: Խիստ հավանական է, որ դրանք հենց հայոց արքաների մի մասի ոսկորներն են»,-ասաց հնագետը:

Իսկ, թե ինչպես են արքաների ոսկորները հայտնվել այստեղ՝ մանրամասնեց.

«Շապուհ 2-րդ արքան չկարողանալով ընկճել Հայաստանի ոգին, լսում է իր մոգերին, որոնք ասում են, որ եթե ցանկանում եք հաղթել Հայաստանին, պետք է այնտեղից հափշատկեք ու մեզ բերեք հայոց արքաների ոսկորները: Արշավել են, անակնկալի բերել հայոց բանակին,  թալանել են բոլոր արքաների գերեզմանները, տարել ոսկորները՝ բացառությամբ Սանատրուկ արքայի, որի գերեզմանը ծածկված է եղել ժայռաբեկորով:

Բուզանդի տվյալներով՝ հայկական հեծելազորը, հասնում, ջախջախում են նրանց՝ հետ վերցնելով ոսկորները: Թաղելու համար Աղձքում հատուկ դամբարան է կառուցվում: Ցավոք, այդ խորշերում ոչ մի ոսկոր չի մնացել ու մեզ թվում էր, թե հայոց արքաների աճյուններն անդարձ կորել են ժամանակի թոհուբոհի մեջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին