▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրի. 7 անձ՝ խարխուլ դոմիկում

 

1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շուրջ 2500 անօթևան ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կոչվող կացարաններում: Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր դեռևս նախատեսված չէ և անհայտ է, թե քանի տարի ևս նրանք պետք է բնակվեն խոնավ վագոն-տնակներում:

 

 

 

 

 

 

 

Տնակային ավաններ մեր կատարած այցելություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան որևէ խրոնիկական հիվանդությամբ տառապող մարդիկ, ինչն անշուշտ նաև սոցիալական, բնակկոմունալ և կենցաղային անտանելի պայմանների ուղղակի հետևանքն է:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող, 7անձով վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ընտանիքի մասին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին