«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Գյումրիի կրակոցների գործով կա երկու հետախուզվող: Սպանության փորձի, զինված խուլիգանության ու ապօրինի զենք պահելու մեջ մեղադրանքի շրջանակում հետախուզում է հայտարարվել 30 և 31-ամյա Աշոտ և Գառնիկ Գրիգորյանների նկատմամբ՝ նրանք ըստ ամենայնի եղբայրներ են: Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ:
Բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Կնյազ Սմբատի Ղազարյանը, ձախ ուսահոդի շրջանի քերծվածքներ, հրազենային կոտորակային վնասվածք, անրակի բաց կոտրվածք, գլխի գագաթային ծոծրակային շրջանի քերծվածքներ վնասվածքներով՝ Գագիկ Սմբատի Ղազարյանը, բաց, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմաբեկորային ներհրված կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ վնասվածքներով՝ Գագիկ Գառնիկի Ղազարյանը, ձախ ազդրի և ձախ գոտկային շրջանի կտրած վերքերով՝ Վլադիմիր Ալբերտի Հակոբյանը, ձախ հետույքային շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ՝ Սմբատ Կնյազի Ղազարյանը և գլխի ճակատային շրջանի քերծված վերքերով՝ Համլետ Վարդգեսի Գևորգյանը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կնյազ Ղազարյանը մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Գյումրիի կրակոցների գործով կա երկու հետախուզվող:
Սպանության փորձի, զինված խուլիգանության ու ապօրինի զենք պահելու մեջ մեղադրանքի շրջանակում հետախուզում է հայտարարվել 30 և 31-ամյա Աշոտ և Գառնիկ Գրիգորյանների նկատմամբ՝ նրանք ըստ ամենայնի եղբայրներ են:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ:
Բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Կնյազ Սմբատի Ղազարյանը, ձախ ուսահոդի շրջանի քերծվածքներ, հրազենային կոտորակային վնասվածք, անրակի բաց կոտրվածք, գլխի գագաթային ծոծրակային շրջանի քերծվածքներ վնասվածքներով՝ Գագիկ Սմբատի Ղազարյանը, բաց, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմաբեկորային ներհրված կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ վնասվածքներով՝ Գագիկ Գառնիկի Ղազարյանը, ձախ ազդրի և ձախ գոտկային շրջանի կտրած վերքերով՝ Վլադիմիր Ալբերտի Հակոբյանը, ձախ հետույքային շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ՝ Սմբատ Կնյազի Ղազարյանը և գլխի ճակատային շրջանի քերծված վերքերով՝ Համլետ Վարդգեսի Գևորգյանը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կնյազ Ղազարյանը մահացել է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ:
- See more at: http://pastinfo.am/hy/node/64532#sthash.nezGTeOW.dpuf