▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի կրակոցների հետևանքով հիվանդանոց տարված անձանց ինքնությունը պարզ է

azatutyun.am-ը գրում է. Քիչ առաջ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, կրակոցներ են հնչել: 23:30–ից մինչեվ 00:30 սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վիրավորներից 2-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող֊ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխվածներից 3-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր,  նրանց տեղափոխում են Երեվան: Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեվորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եվ ԲՀԿ֊ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեվ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին