▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ավտոմեքենաներ են այրվել

 

 

 

"Ցայգ" tv-ի տեսանյութում. Շիրակացի փողոցում միմյանց են բախվել 3 ավտոմեքենա: Դրանցից երկուսը գազի արտահոսքի հետևանքով պայթել են: Ուղևորներին հաջողվել է ժամանակին դուրս գալ տրանսպորտային միջոցից: Նրանցից երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ: Երեք մարտական հաշվարկ է պահանջվել հրդեհը մեկուսացնելու համար: Ավտոմեքենաներից մեկն այրվել է ամբողջությամբ: Մեքենաներից մեկը պատկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին