▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում միջոցառումները չեղյալ են հայտարարվել

Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-­ի համար նախապես հայտարարված միջոցառումները չեղյալ են համարվում:

Հայտնի է արդեն, որ  սեպտեմբերի 20-­ին Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առիթով նախընտրական քարոզարշավը դադարեցրել են մի քանի կուսակցություններ՝ ԳԱԼԱ, «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում»
կուսակցությունները և «Բալասանյան» դաշինքը։

Քաղաքապետի թեկնածուի որդու մահվան գործով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին