▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում պատրաստվում են նոր ժամկետ տալ ռուսական կողմին.galatv.am

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության բացահայտման ուղղությամբ ի՞նչ է արվել 3 ամսվա ընթացքում, արդյո՞ք կատարված քայլերը բավարար կարելի է համարել, և ի՞նչ է հարկավոր անել: Ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել քաղաքացիական ակտիվիստները: Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է քաղաքացիական ակտիվիստ Կարեն Պետրոսյանի հետ:

-Գյումրիում տեղի ունեցած ընտանեկան սպանությունից անցել է արդեն երեք ամիս: Դեպքին հաջորդած օրերին շատ քաղաքացիներ ոտքի կանգնեցին ու պահանջեցին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին, ինչպես նաև սպանության գործի քննությունը հանձնել հայկական կողմին: Ի՞նչ ենք արձանագրում երեք ամիս անց, ի՞նչ է փոխվել, և ընդհանրապես ի՞նչ առաջընթաց կա այս գործում:

-Ամենամեծ «առաջընթացն» այն է, որ մեծ հաշվով հասարակությունն այս գործի մասին ոչինչ չգիտի, ու լավ կլիներ պարբերական տեղեկատվություն լիներ, ինչն, ըստ էության, չկա կամ շատ կցկտուր է:

-Այս ընթացքում հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, ինչպես նաև, որ ռազմաբազայի աշխատախմբից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել, հարուցվել են մի շարք քրեական գործեր այս դեպքի հետ կապված: Մի՞թե սա էր ՀՀ քաղաքացու պահանջը և արդյո՞ք ռուսական կողմի այդ քայլերը բավարար պետք է համարել:

-Մեր պահանջն անփոփոխ է, մենք պետություն ունենք, որտեղ հանցագործություն է տեղի ունեցել մեր երկրի քաղաքացու, այս պարագայում հայ ընտանիքի դեմ, ուրեմն հանցագործին մենք պետք է դատենք, այստեղ տեսանելի և անտեսանելի շատ հարցեր կան:

-Ձեր գնահատմամբ ինչ-որ քայլեր հարկավո՞ր է ձեռնարկել, եթե հաշվի առնենք, որ ՀՀ իշխանություններն այս գործի բացահայտման հետ կապված ոչինչ չեն անում, և ռուսական կողմն էլ իր ցանկությամբ է շարժվում:

– Մեծ պահքն արդեն անցել է, ու հիմա ոչինչ չի խոչընդոտում մեզ մեր պահանջի իրացման մասով: Մենք 2 օր կսպասենք՝ հույս ունենալով, որ ՌԴ դեսպանատունը, մեր պատկան մարմիններն ինտենսիվ կաշխատեն ու կազդեն պրն. Չայկայի վրա պատասխանելու ՀՀ դատախազի հարցմանը, հակառակ դեպքում կսկսենք մտածել ադեկվատ պատասխանների ուղղությամբ… մենք որևէ ազգի ներկայացուցչի հետ համակեցության խնդիր չունենք, եթե նրանք մեզ հարգում են, հակառակ պարագայում ստիպված կլինենք իրենց լեզվով պատասխանել՝ իրենց իսկ օգտի համար…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին