|
Ինչպես հայտնել ենք, հունիսի 11-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու կասկածանքով բերման է ենթարկվել Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նա խոստովանել է իր արարքը: Ըստ «Առավոտ»-ի` կասկածյալը Գ․ Ա-ն է, որը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։ |


