▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ պատրաստ է պատշաճ իրականացնել սպասարկման գործընթացը

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում մեկնարկել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը: Ներկայումս Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ունի 12 ձևակերպող տեսուչ, և մաքսազերծման մեկնարկի օրն արդեն իսկ սպասարկվել է մոտ 100 ավտոմեքենա: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ այս պահին բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են Երևանում և դրանց տեղափոխումից հետո կարելի է հայտարարել, որ մաքսազերծման գործընթացն ամբողջությամբ տեղի կունենա Հյուսիսային մաքսատանը։ Իսկ Նորագավիթի ավտոմաքսատունը կշարունակի աշխատել մինչև տարեվերջ՝ Երևանում արդեն իսկ եղած ավտոմեքենաներն ամբողջությամբ սպասարկելու համար։ 

Գյումրու մաքսատունն իր ողջ ծավալով շահագործվելու դեպքում օրական կսպասարկի մոտ 1000 ավտոմեքենա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին