▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու ողբերգական դեպքի շուրջ հանրային քննարկումը՝ փետրվարի 14-ին

Գյումրու «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո ՀՀ իշխանությունների եւ իրավապահների անպատասխանատու եւ անհասկանալի գործելաոճը, հաշվի առնելով բազմաթիվ հարցերի, հակասությունների, իրավական խնդիրները, նման հանցագործություններից հանրությանը անհրաժեշտ
անվտանգության երաշխիքների կարիքը, նախաձեռնող խումբը 2015 թ. փետրվարի 14-ին՝ շաբաթ օրը,ժամը 13-ին նախաձեռնում է հանրային քննարկում:

Հանրային քննարկման նախնական օրակարգում են հետեւյալ հարցերը.

Ա. Համադրել սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, հարցերը եւ հակասությունները, քննարկել դրանք,  նախաձեռնել հանրային հետաքննություն՝ հանցագործությունը բացահայտելու համար:

Բ. Վերլուծել բուն սպանությանը հաջորդած իրավախախտումներն ու հանցագործությունները, ՀՀ իրավապահների գործողությունները, սխալներին, անգործությանը, դիտավորություններին առնչվող փաստերը: Որոշել հանրության
անելիքները բուն եւ հաջորդած հանցագործությունների բացահայտման, իրավապահների անգործության վերացման, գործը եւ մեղադրյալին ՀՀ արդարադատության համակարգ անցկացնելու համար:

Գ. Նախաձեռնել համանման դեպքերից քաղաքացիական պաշտպանության հնարավոր մեխանիզմների մշակում.

-Ի՞նչ ենք պարտավոր անել, որպեսզի անհնար լինեն նման հանցագործությունները:

Հանրային քննարկման սկզբում օրակարգը կարող է փոփոխվել, հնարավոր են խմբային աշխատանքներ, Ա հարցով քննարկումը կարող է որոշվել անցկացնել առանց հրապարակման կամ հղումների իրավունքի, սա չի նշանակում, որ լրագրողների մուտքը
արգելվելու է: Ընդհակառակը՝ խրախուսվում է բոլոր լրագրողների ներկայությունը, մանավանդ, նրանց, ովքեր որեւէ հրապարակված կամ չհրապարակված տեղեկություն ունեն բուն եւ հաջորդած հանցագործությունների մասին:

Հանրային քննարկմանը մասնակցելու հետաքրքրություն է հայտնել արդեն 220 հոգի՝ լրագրողներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, փորձառու իրավապահներ, այլ շահագրգիռ քաղաքացիներ:

Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ են մասնակցելու այդ հանրային քննարկմանը:

Հասցե. Գյումրի, «Արաքս» հյուրանոցի «16/21» սրահ, Շիրազի (նախկին Գորկու) փողոց. Վարդանանց՝ կենտրոնական  հրապարակից դեպի զբոսայգի՝ 200մ, եւ աջ՝ 200 մ:

Մուտքն ազատ է: Գրանցվեք եւ հետեւեք միջոցառման համար հատուկ բացված ֆեյսբուքյան էջին. Օրակարգի եւ հանրային քննարկման մասին բոլոր առաջարկությունները խնդրում ենք գրել այդ էջում:

Նախաձեռնող խումբ. Հեռ. 091821363, 091434256

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին