▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղացիները փակել են Ուջանի ճանապարհը. սպառնում են ինքնահրկիզվել

Այսօր 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի խոչընդոտեն  երթևեկությունը տվյալ հատվածում:  

12:00-ի սահմաններում ոստիկանների և գյուղացիների բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է:

Shamshyan.com—ի տվյալներով՝ գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ նրանց, Արագածոտնի մարզում «ինչ-որ պարսիկ ջրի ՀԷԿ-եր է սարքել», ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։

Գյուղացիները նաև  ասել են՝ եթե այդ հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ կառավարության շենքի դիմաց բողոքելու, ի նշան բողոքի՝ ընդհուպ ինքնահրկիզվելու են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին