▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերողն» ազատ կարձակվի. գլխավոր դատախազն ընդունել է պատգամավորների երաշխավորությունը. Փաշինյան

 

«Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գլխավոր դատախազն ընդունել է իրենց միջնորդույթունը, անձնական երաշխավորությունը եւ պատրաստ է փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը:

«Քիչ առաջ մենք ՀՀ գլխավոր հետ հանդիպման էինք պատգամավորներով, գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են ընդունել մեր միջնորդությունը մեր անձնական երաշխավորությամբ եւ փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը»,-նշել է նա:

Այս պահին Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը ԱՆ «Դատապարտյալների» հիվանդանոց ՔԿՀ-ում են:

Նշենք, որ ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը փոփոխելու վերաբերյալ, որը ստորագրել է 26 պատգամավոր:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին