▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հադրութում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին  տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Առայսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին: Որոնողական աշխատանքները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորներ»,-մանրամասնել է Թադևոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին