▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵԽԽՎ համազեկուցողներ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողները իրենց մտահոգությունն են հայտնել Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ եւ ցավով նշել, որ դա հանգեցրել է զոհերի, այդ թվում `երկու տարեկան երեխայի մահվան:

Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա), ինչպես նաև Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շենակը (Ավստրիա) և Սեզար Պրեդան (Ռուﬕնիա) կոչ են արել կողﬔրին հարգել հրադադարի ռեժիմը և վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և հիշեցրել են կողմերին իրենց պարտավորությունները՝ կարգավորել տարաձայնությունները խաղաղ կերպով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին