▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին