Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Խմբակցությունից հեռացման մասին լուրը հայտնի դարձավ Ասլանյանի հրապարակային ներողություն խնդրելուց մոտ 2 ժամ անց։
ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը: «Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշումով հեռացվեց խմբակցությունից: Պատճառն այն է, որ կար պարոն Աղազարյան, ով արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչն ապացուցված է: Եվ ցանկացած մարդ, ով կաջակցի նրան, պետք է արժանանա այս ճակատագրին: Պարոն Աղազարյանն այևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ, նկատել եմ, որ նա չի ցանկանում դնել իր մանդատը: Մենք նրան հնարավորություն ենք տվել` բացատրելու իր գործողություների տրամաբանությւոնը, նա չի կարողացել, և խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել` հեռացնելու նրան»,- ասել է նա: |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է. «ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ***
|