▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր․ armlur.am

armlur.am-ը գրում է ․ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց կալանավորված նախկին պատգամավորի պաշտպան Կարեն Սարդարյանը, ում խոսքով` իրենք դեռևս չգիտեն` հիվանդության ստույգ ախտորոշումը:

Կարեն Սարդարյանի փոխանցմամբ` իրենք քաղաքացիական հիվանդանոցից սրտաբանի և մի քանի այլ մասնագետների են կանչել, որպեսզի Հակոբ Հակոբյանին հետազոտեն, իսկ հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել: «Իմ պաշտպանյալը դեռևս կալանավայրում է գտնվում: Իսկ այստեղ անհրաժեշտ բուժօգնությունը պատշաճ մակարդակով չի տրամադրվում: Հակոբ Հակոբյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցով դիմել ենք, սակայն դեռևս պատասխան չենք ստացել: Երբ բժշկական հետազոտությունների պատասխանները կլինեն, այդ ժամանակ մեկուսարանի տնօրինության պատասխանն ավելի հստակ կլինի»,- հայտնեց նախկին պատգամավորի պաշտպանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում  

Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:

Ձերբակալությունից ժամեր առաջ նա եղել է Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին