▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպի ամենահին հյուրանոցը, որը պատկանում է հայի

Շուրջը հնչող կրակոցներին ու դիպուկահարներին անտարբեր Արմեն Մազլումյանը՝ Հալեպի ամենահին հյուրանոցի սեփականատերը, տխուր նստած է բակում, ծխում է, իսկ կողքին նրա շունն է նստած՝ Սաշան։ «Բարոն» կոչվող հյուրանոցը գտնվում է ռազմական գործողությունների առաջնագծից մի քանի մետր հեռավորության վրա, ներկայացնում է The Telegraph-ը։
1958-ին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը ելույթ է ունեցել այստեղ։ Սա նաև այն «Բարոն» հյուրանոցն է, որի մասին Ագաթա Քրիստին գրել է «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» վեպում։
Սակայն 2012-ին ռազմական գործողությունների հետևանքով հաճախորդների վճարումները հավասարվել են զրոյի, և ժամանակի ամենահայտնի շինությունն այժմ գտնվում է վատ վիճակում։
Հյուրանոցի շատ համարներ ընդմիշտ կապված են հայտնի հյուրերի անունների հետ, որոնք մեկ անգամ գիշերել են այստեղ. 201 սենյակում եղել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, 215-ում գիշերել է Սիրիայի և Իրաքի թագավոր Ֆեյսալ 1-ը, Լոուրենս Արաբացին էլ նախընտրել է 202 սենյակը։
Արմեն Մազլումյանը վերջինն է իր ընտանիքի 4 սերունդներից, որոնք զբաղվում են հյուրանոցային գործով Հալեպում։
Ժամանակին առաջին դասի հյուրանոցն այսօր դատարկ է, հնացած, փոշով է ծածկված ամեն ինչ՝ ընդունարանը, նախասրահը, հեռախոսները, խմիչքի դատարկ շշերով փայտե բարը։ Տանիքն արդեն վնասվել է ռմբակոծություններից։ Սենյակները, որտեղ հանգստացել են հայտնիները և քաղաքական առաջնորդները, այժմ բոլորովին դատարկ են կամ դարձել են օթևան փախստականների համար։«Մոտավորապես 4 տարի է, ինչ սկսվել է պատերազմը, և չկա ոչինչ, ինչը կարող է լավատեսություն ներշնչել ինձ, այլ՝ բոլորովին հակառակը»,- ասում է 63-ամյա Մազլումյանը։
Սիրիայի բոլոր նախագահները, բացի Նուրեդին ալ Աթասիից, եղել են հյուրանոցում։ Ներկայիս նախագահ Բաշար Ասադի հայրը՝ Հաֆեզ ալ Ասադը, այցելել է «Բարոն» հյուրանոց անմիջապես 1970-ի հեղաշրջումից հետո, որը նրան իշխանության է բերել։
«Այնքան շատ հայտնի մարդիկ են եղել այստեղ, որ եթե ես սկսեմ թվարկել նրանց բոլորի անունները, չեմ ավարտի մինչ վաղն առավոտ»,- պատմել է Մազլումյանը՝ որպես օրինակ նշելով միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերի, Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի և օդաչու Չառլզ Լինդբուրգի անունները։
«Այդ ամենը, սակայն, այժմ արդեն անցյալում է։ Անկեղծ ասած, հյուրանոցը երբեք չի լինի այնպես, ինչպես նախկինում։ Լավագույն տարիներն անցել են»,- ասել է սեփականատերը։
Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին