Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայը հայ է ամենուր: *** |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի թեթև ձեռամբ և արևմուտքի հանցավոր աջակցությամբ` 21-րդ դարում փորձում են համաշխարհային բեմից հեռացնել Սիրիա պետությունը, վա՜յ մեր ժողովրդի այն հատվածին, որ չի գիտակցում, որ նույն վտանգը մեր պետությանն է սպառնում, հազա՛ր վայեր...»։ |
***
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ ամերիկյան New York Times պարբերականի անանուն աղբյուրների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր հրամանատարներին և զինվորական անձնակազմը, քանի որ այլևս հնարավոր չի համարում պահպանել նախագահ Ասադի իշխանությունը։ Միաժամանակ, ըստ առկա տեղեկությունների, երեկ Իրաքում հանդիպել են Իրանի, Իրաքի և Սիրիայի ներկայացուցիչները՝ քննարկելու պրոթուրքական ուժերին Սիրիայում դիմադրելու հնարավորությունները։ Որոշ արտահոսքեր պնդում են, որ Իրաքը հրաժարվել է զինված օժանդակություն ցուցաբերել Սիրիային։ Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա անունով հայտնի պետությունը։ Իսկ այս ամենի գլխավոր շահառուն Թուրքիան է, որը փաստացի վերահսկողություն է ստանալու առնվազն երկրի հարուստ հյուսիսի նկատմամբ։ Այդ մասին երեկ խոսել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Հուսով ենք, որ Սիրիայում այս երթը կշարունակվի առանց միջադեպերի և անախորժությունների»։ Թուրքական քաղաքականության հետևողականությունը, համառությունը տարածաշրջանում ոչ մեկ չունի։ Սա պետք է արձանագրել ևս մեկ անգամ»։ *** |
«ՀայաՔվե» քաղաքացիական ժողովրդավարական նախաձեռնությունը հայտնում է․ «Թրամփի ընտրություններից հետո, և նույնիսկ դրանից առաջ, ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները սկսել են սրվել՝ |