▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համակարգող Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը. Ալբերտ Բաղդասարյան

Գերագույն Խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը:

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի հայտարարած վստահության արժանի գործիչները ձերբակալված են: Ձերբակալված է նաև վստահության աղբյուր Ալեք Ենիգոմշյանը: Ուստի համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից «Սասնա ծռերի» գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը:

Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցով անձանց, այդ թվում նաև պատգամավորների.- ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել «Սասնա ծռերին» միայնակ:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան Պետության վերակերտման պայքարին:

Ալբերտ Բաղդասարյան


31. 07:2016թ. Ժամը 7:10»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին