ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շուրջ երկու տարի գործող ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը մեծ աշխատանք է կատարել և կատարում մեր երկրում հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում։
Մենք համոզված ենք, որ վերոնշյալ ոլոտներում կատարվող յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր փոփոխություն միտված է նոր արժեահամակարգի ձևավորմանը, մեր երկրի քաղաքացիների զարգացմանը, արժանապատիվ մանկությանն ու լավ կրթությանը, ավելի բարեկեցիկ սոցիալական պայմաններին ու ավելի զարգացած, ավելի հզոր Հայաստանի կայացմանը։
Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի։
Շնորհավոր Քաղաքացու օրը»։