Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նա նաեւ հավելել է, որ վաղուց էր ծրագրել այցը Մեծ Մասրիկ համայնք.
«Վաղուց էի ծրագրում այս այցը ու այն ինչ տեսա համայնքում իսկապես տպավորիչ և ոգևորիչ էր: Համայնքը սեփական նախաձեռնության, համախմբվածության և իրենց բնակավայրի հանդեպ մեծ սիրո ու նվիրվածության արդյունքում հասել էր բազմաթիվ ձեռքբերումների»,- գրել է Աննա Հակոբյանը: