▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համբույրն ավելի լավ է, քան ծեծը». Շուշան Պետրոսյանը` ակտիվիստին ոստիկանի համբույրի մասին

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով   բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կոպիտ և անպարկեշտ վարքին վերաբերող հարցին ասել է.

«Եթե դուք նկատի ունեք ոստիկանի համբույրը, ապա ասեմ, որ համբույրը շատ քնքուշ ու նուրբ բան էր: Անգամ այդ աղջիկը չէր զգացել, հետո էլ հայ աղջիկ է , ինչի եք դրա մասին անըդհատ խոսում, պետք չէ»,- նշել է Շուշան Պետրոսյանը, շեշտելով, որ քաղաքացիներն էլ միշտ պետք է հիշեն, որ ոստիկանն էլ հայ է և ՀՀ քաղաքացի:

Աժ պատգամավորն այդպես էլ որևէ կերպ չանդրադառնալով ոստիկանների վարքին, հավելել է.

«Ի վերջո գուցե այդ ոստիկանը նրա սիրած տղան է եղել, ինչ կա որ: Համբույրն ավելի լավ է, քան ծեծը»:

 

Տեսանյութը` epress.am-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին