Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դեռ չենք մարսել բարգավաճների կողմից սպասելիք ցույցերն ու հավաքները, արի ու տես, թազա փորձանք: Այն որ ռուսներն են ասում - новая напасть... Պատկերացնում եք, մեր մոտ Վիկտորիյա Նուլանդն է գալիս: Դե, նա է, որ պեչենի էր բաժանում Կիևում Մայդանի ժամանակ...
Լավ կարացավ է թեժացնի էն վախտ, հիշո՞ւմ էք: Էն որ հեռախոսով քֆուր - քյաֆարով ստիպեց, որ իր ուզած մարդկանց նշանակեն Ուկրաինայի ղեկավարության կազմում...
Հիմա ել թազա տուռնե յա սկսել, այս անգամ մեր կողմերը: Համ Բաքու, համ Թբիլիսի, համ Երևան:
Դե արի ու հասկացի – կարող է ամերիկացիները սենց մի հատ շանս բաց թողնեն Հայաստանում Մայդան կազմակերպելու:Այն ել այս պարագայում, երբ Բարգավաճ Հայաստանը, կարծես թե, լուրջ տրամադրված է, պատրաստ է ամեն ինչի գնալ:
Ինչի՞ ենք այդ կնգան թողնում, գա մեր մոտ, մեր երկիր: Պարզ չի՞, խի յա գալու: Մոռացե՞լ եք, ինչ վիճակում է Ուկրաինան այսորվա օրոք:
Երեկ էինք վիճում մի տեղ, պնդում էի, որ մենք, հայերս, այնքան խելոք ժողովուրդ էնք, որ մեր մոտ Մայդան երբեք չի լինելու... Բայց դե արի ու տես, որ Վիկտորիա Նուլանդն է գալիս... Արդեն համոզված չեմ ոչ մի բանում... Իսկ Մայդանն ահավոր բան է, չմոռանանք...