▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տղամարդը սպառնացել է հրապարակել ինտիմ լուսանկարներ եւ գումար է շորթել

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում

Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր. Էդուարդ Շարմազանով

Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է

Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները

Մանրամասներ՝ Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ

Ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» տասնամյակների գերությունից․ Աննա Հակոբյան

Իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի հարցի նկատմամբ. «Սասնա Ծռեր»

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում Ռուբեն Հայրապետյանի դեմ. վերջինս յուրացրել է. . .

Տուրիստական կազմակերպության 24-ամյա ներկայացուցիչը կալանավորվել է խարդախության համար. նա. . .

Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

Բացահայտվել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

Այս անվանումներն այժմ բոլորի շուրթերին են...Տիգրան Ավինյան

Սա նախագիծ է, որով Հայաստանում գիտությունը կթուլանա՝ հօգուտ գիտության կոմիտեի նախագահի. . .

Եկել են հեղափոխական ուժերը և փորձում են անել նույն բանը, ինչ անում էին նախորդները. Գևորգ Գորգիսյան

Գաղտնիք եմ բացում,հոկտեմբերի 2-ին ԱԺ բակում ՀՀԿ-ականները մեզ ասացին՝ ոչինչ, քիչ մնաց, մեզ. . .

Իրենց ուզածը ընդդիմություն չունենա՞լն է. Գևորգ Պետրոսյան

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

Վերջին երկու տարիներին քաղաքապետարանը ոչ մի կերպ չի ավելացրել ամանորյա ծախսերը. փոխքաղաքապետը. . .

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել և բարեմաղթել է նորընտիր պատրիարքին

Հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել․ Հրանուշ Խառատյան

Ներքին համոզմունք ունեմ, որ էժան ավիատոմսերի թեմայում ամեն ինչ չէ, որ հայտնի է. Զոհրապ Եգանյան

7 հոգու նպաստ տալը չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել. Միքայել Մելքումյան

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների համար վաղ կեսաթոշակի ինստիտուտի ներդրման նախագիծը

Մնջախա՞ղ ա, ի՞նչ ա, ձեն չհանենք, ձեռներոն նշաններ ցույց տա՞նք․ Գևորգ Պետրոսյան

Օր առաջ պետք է Երևանը մաքրել աղետի գոտի հիշեցնող ավտոտնակներից. Հովհաննես Ազոյան

Ինչպես և ինչու միայն 19 տարեկանում Լիա Զախարյանն որոշեց հանդիպել հորը. դերասանուհին անկեղծանում է

Գյումրին ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել

Եթե մտքիդ կա, որ ուզում ես Հայաստան վերադառնալ՝ պետք է անես՝ մանավանդ հիմա․Վահե Բալուլյան

Նա ոչ թե Փաշաև է, այլ Մելիք-Փաշինյան. ադրբեջանցի լրագրողը կասկածում է, որ Մեհրիբան Ալիևան. . .

Հերթական աղբամանները այրեցին․ Կարծում եք պատահականությու՞ն է

Պիտի ծնվեն հայկական երգեր, որ աշխարհում կհաղթեն Jingle Bells-ին ու Happy Birthday-ին․Նիկոլ Փաշինյան

Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության

Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում

Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի

ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը

Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ

Նոր տրամաբանությամբ դիմավորենք 2020-ը, հուսով եմ՝ բոլորիդ տեսնել Հրապարակում․Նիկոլ Փաշինյանի «լայվը»

Փաշինյանն այլ ելք չունի, քան վերադառնալը Տեր-Պետրոսյանի առաջարկած ֆորմատին. Լևոն Զուրաբյան

«Պետք է դուրս մղել Փաշինյանի խրտվիլակ ընդդիմությանը, որին ինքը շատ է սիրում». Կարպիս Փաշոյան

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյան

Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, աննախադեպ. Նիկոլ Փաշինյան

Дорогой Брат! Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Ի՞նչ կտա էլեկտրոնային գործիքների ներդրումը պետական կառավարման համակարգում

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը

«Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին զերծ մնալ նման գործելակերպից»․ հայտարարություն

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի հայտարարությունը․

Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին։

Հանձնաժողովը գտնում է, որ հարցն ունի քաղաքական, իրավական և բարոյական կողմ։

Զերծ մնալով հարցի վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականներից (հատկապես, որ դիմումատուն դատական հայց է ներկայացրել դատարան)՝ հանձնաժողովն իր դիրքորոշումն է արտահայտում հարցի բարոյական կողմի վերաբերյալ։

Հանձնաժողովը գտնում է, որ Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ (օրինակ՝ լրագրողներին «պոռնկախումբ» անվանելը, լրատվամիջոցի ներկայացուցչի հրավերը «սաունա հրավիրելու» հետ համեմատելը) անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ։ Հանձնաժողովը կոչ է անում Ստյոպա Սաֆարյանին զերծ մնալ նման գործելակերպից։

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում առհասարակ հանրային և քաղաքական դիսկուրսում, սոցիալական ցանցերում առկա ոչ նորմատիվ խոսքի, ատելության և անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ։

Հանձնաժողովը հորդորում է հասարակության բոլոր անդամներին հանրային քննարկումներում ու բանավեճերում տեսակետ և դիրքորոշում արտահայտելիս լինել զուսպ, պահպանել հաղորդակցման էթիկայի նորմերը, զերծ մնալ վիրավորանքից, ատելության խոսքից և ագրեսիվ հռետորաբանությունից, հիշել, որ բանավեճը պետք է նպաստի խնդիրների լուծմանը, ոչ թե դրանց խորացմանն ու նորանոր խնդիրների առաջացմանը:

Հանձնաժողովը գտնում է, որ հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորումը պետք է լինի մեր երկրի առաջնահերթ խնդիրներից: Այդ առումով լուրջ դերակատարություն ունեն թե՛ քաղաքական ու հանրային գործիչները և թե՛ լրատվամիջոցները: 

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին