▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանկարծ միտքս ընկավ մի զուգահեռ ապերախտություն

Հանկարծ միտքս ընկավ մի զուգահեռ ապերախտություն, մեկը թուրք կառավարության ձեռքով գործած, մյուսը՝ բոլշևիկների։
Հազար ինը հարյուր տասնհինգ թվականին, երբ Վանի թուրքերը փախչում էին ռուսների երեսից, բոլոր հայ նավավարներին պահեցին, որ իրենց Բիթլիսի կողմերը փոխադրեն։
Փոխադրում էին հայ նավավարներն իրենց նավերով թուրք փախստականներին ծովի մյուս ափը և որպես հազարավոր թուրքերի կյանքը փրկելու վարձ, վերջում բոլորն էլ գնդակահարվում էին...
Հազար ինը հարյուր քսանչորս թվին երկու հրաշագործ բժիշկներ կային Հայաստանում՝ Հեքիմյան ու Միրզա-Ավագյան ազգանուններով, որոնք հարյուրավոր չեկիստների կյանք էին փրկել անբուժելի հիվանդություններից, վերջում այդ նույն չեկիստները բռնեցին ու որպես վարձ... գնդակահարեցին։
Ինչպե՜ս ամենայն տեղ բարբարոսությունը մի է, և ինչպե՜ս բարբարոսությունը հայրենիք չունի...


Լեռ Կամսար 1958թ. "Կարմիր օրեր"

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին