Կարծում եմ հարգարժան ԿԳ նախարարը ճիշտ կանի քաղաքականությունից ազատ ժամանակ՝ մի քիչ, շատ չէ, մի փոքր էլ զբաղվի նաեւ կրթական ոլորտով ու հետեւի, որ հանրակրթական դպրոցներում ապրիլի 24-ի հետ կապված դրամահավաքություն չկազմակերպվի: Կոնկրետ դպրոց կա, որտեղ երեխաներին պարտադրում են փող հավաքել: Ուշադրություն՝ հիմա ամենակարեւորը, թե ինչի համար է կազմակերպվում դրամահավաքությունը, որպեսզի ապրիլի 24-ի համար սեւ վերնաշապիկ գնեն ու երեխաներին հագցնեն: Էս էն դեպքն է, որ մարդ չգիտի մեկնաբանի, թե ուղղակի մտքում ասի էն ինչ մտածում է:
Հ.Գ. Եթե ԿԳ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներին կհետաքրքրի `կարող եմ կոնկրետ դպրոցի անունն էլ իրենց ասել: