▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականում «չեն տեսել» Մհեր Սեդրակյանի հայհոյելու տեսանյութը

azatutyun.am-ը գրում է. Իշխող Հանրապետականը դեռ պետք է պարզի՝ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայհոյե՞լ է լրագրողին, թե՞՝ ոչ:

Անցած շաբաթ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանն, ով հայտնի է «Թոխմախի Մհեր» մականունով, խորհրդարանում հայհոյել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, ապա փորձել նրան իր աշխատասենյակ տանել: Թեև այդ ամենը տեսանկարահանված է և տարածվել է համացանցում, իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ այդ տեսանյութը չեն տեսել:

«Սեդրակյանը ասում է, որ ինքը որևէ մի լրագրողի չի վիրավորել։ Ես չեմ տեսել ձայնագրությունը։ Ինչ վերաբերում է հայհոյանքներին, ոչ կոռեկտ արտահայտություններին, անկախ նրանից՝ ով է անում, ոնց է անում, ինչպիսի պայմաններում, բնականաբար, ցանկացած ոչ կոռեկտ արտահայտություն՝ լինի Ազգային ժողովում, կամ դրսում, ընդունելի չէ»,- ասաց Շարմազանովը։

«Կուսակցության ներսում դատապարտո՞ւմ եք նման երևույթները»։ «Մի հատ հլը պետք ա ճշտենք՝ նման բան եղել ա, թե՝ ոչ, նոր։ Դուք ասում եք՝ եղել ա... կտեսնեմ այդ ձայնագրությունը, կխոսենք»,- պատասխանեց ՀՀԿ-ի խոսնակը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին