▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության Լուսավոր Պայմանագիրը...Ընդդիմադիր եռյակի հուշագիրը ստորագրվեց

 

 

 

 

 

 

 

 

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր։ ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը ընթերցեց հուշագրի տեքստը, որտեղ մասնավորապես նշված է՝ ԱԺ ընտրություններին ու Երևանի ավագանու ընտրություններին 3 ուժերը կմասնակցեն համատեղ, ինչպես նաեւ կքննարկեն մեկ միասնական կուսակցություն ստեղծելու մասին հարցը։

Հուշագրի ստորագրումից հետո ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց. «Աստված պահապան, որ փրկենք Հայաստանի Հանրապետությունը։ Դիմում եմ բոլոր ազատամարտիկներին՝ սատար լինել մեզ»։

Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ իրենց 15-ամյա պատմության մեջ սա 3-րդ դաշինքն է. «Սկզբում Արդարություն դաշինքն էր, ապա՝ ՀԱԿ-ը, որի հետ լուրջ տարաձայնություններ ունեինք։ Այս դաշինքը տարբերվում է, քանի որ ստեղծված է գաղափարական հենքի վրա»։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ իրենք երբեք չեն եղել ատելության կողմնակից ու հավատում են լուսավոր գաղափարների համագործակցությանը. «Որպես անբասիր ընդդիմադիրներ պետք է պայքարենք իշխանության դեմ։ Այս միավորմամբ արագորեն կկարողանանք իրականացնել մեր նպատակները»։

Ի դեպ, կուսակցությունների ներկաացուցիչներից ոմանք այսօր կնքված պայմանագիրն անվանում են այսպես՝ Հանրապետության Լուսավոր Պայմանագիր...

 

Տեսանյութը` Azatutyun.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին