▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրաքվեի էվոլյուցիան և Հայաստանը

Հանրաքվե, լատներեն «referendum», թարգմանաբար նշանակաում է՝ «այն, ինչ պետք է իրազեկվի»: Հանրաքվեի ինստիտուտը, ինչպես և ժամանակակից դեմոկրատիայի ատրիբուտ կազմող հասարակական-քաղաքական գործընթացները, ի հայտ են եկել և իրենց սկզբնական ձևավորումն ստացել Հին Հունաստանում և Հռոմում: Հանրաքվեի հայրենիքն ավանդաբար ընդունված է համարել Շվեյցարիան, հենց այստեղ է, որ հանրաքվեն ձևավորվում է ժողովրդական ավանդույթների և սովորույթների հիմքի վրա:

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտն է և ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Այն պետության և յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության ձևերից է։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա և պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև՝ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները և ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Հանրաքվեները լինում են ժողովրդական, պետական կամ կիսովի նախաձեռնությամբ։
Հանրաքվեները դասակարգվում են ըստ անցկացման մասշտաբի և լինում են համապետական, տարածքային, տեղական հանրաքվերներ: Ըստ անցկացման կարգի հանրաքվեները լինում են պարտադիր և հայեցողական:

Համաշխարհային պատմության մեջ հանրաքվեների կայացման և էվոլուցիոն զարգացումը կարելի է բաժանել հետևյալ փուլերի. 
. մ.թ.ա. 4-րդ դարից մինչև 1914 թվական. հանրաքվեի ծագման և էվոլուցիայի փուլ
. 1919-1939թթ. հանրաքվեն որպես անմիջական դեմոկրատիայի ինստիտուտի կայացման շրջափուլ
. 1945-1991թթ. հանրաքվեն ամբողջ աշխարհում տարածվեց և սկսվեց ընկալվել որպես ամենաժողովրդական ինստիտուտը` այդ թվում Աֆրիկայում և Ասիայում հենց այս ինստիտուտի միջոցով հետխորհրդային մի շարք երկրներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անկախացան և հաստատաեցին նոր սահմանադրական կարգեր
.1991 թվականի մինչև մեր օրերը այն ժամանակահատվածն է, երբ մասսայական հանրաքվեն սկսվեց ընկալվել անմիջական դեմոկրատիայի միակ և կատարյալ ատրիբուտը:

Պլեբիսցիտ. լատիներեն «հասարակ ժողովրդի որոշում»-համաժողովրդական քննարկում կամ հանրաքվե: Իրավական տեսանկյունից ռեֆերենդումների և պլեբիսցիտի միջև տարբերությունը գրեթե բացակայում է: Պլեբիսցիտ է կոչվում երկրի կամ տարածաշրջանի համար իրավական բնույթի նշանակություն ունեցող հարցերը կարգավորող հանրաքվեն: Պլեբիսցիտով կարող են կարգավորվել երկրի նախագահի լեգիտիմության, վիճահարույց տարածքների, կառավարման համակարգի փոփոխության վերաբերվող հարցերը: Որպես կանոն, քաղաքական գործիչների կողմից պլեբիսցիտն օգտագործվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարցեր կարավորելու համար:

ՀՀ-ն, լինելով համեմատաբար երիտասարդ պետություն, անկախությունից ի վեր իր 25-ամյա պատմության ընթացքում անցկացրել է 4 հանրաքվե` 1991թ. սեպտեմբերի 21-ին, 1995թ. հուլիսի 5-ին, 2003 թ. մայիսի 25-ին և 2005 թ-ի նոյեմբերի 27-ին:
ՀՀ-ում հանրաքվեի կգնան սույն թվականի դեկտեմբերի 6-ին. «այո» կամ «ոչ» ասելու ներկայացված սահմանդրական փոփոխությունների նախագծին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արմեն Հովասափյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին