Ինչպես արդեն գիտենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» շարժման մասնակիցները ներխուժել էին Հայաստանի Հանրային ռադիոյի շենք և պահանջում էին, որ իրենց եթերաժամանակ տրամադրեն:
Նիկոլ Փաշինյանը այդ խնդրանքով զանգահարել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին և 10 րոպե ուղիղ եթեր է խնդրել՝ ուղերձ հնչեցնելու համար:
Փաշինյանը անդրադարձել է Մարկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցին. «Իր ասածի իմաստն այն էր, որ մեր եթերը ոչ մեկ չի լսում, էլ ձեր ինչի՞ն է պետք ուղիղ եթեր մտնելը»-ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժել էին ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր:
Կարդացեք նաև՝ 92 տարվա մեջ Հանրային ռադիոն առաջին անգամ դադարեցրել է հեռարձակումը
Ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը, ոստիկանը զենք է ուղղել նրանց վրա