Այսօր լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել.
«Այդ հարցը դեռ լուծված չէ: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- նշել է Պեսկովը ր ավելացրել, որ աշխատանքները շարունակվելու են:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ այդ հարցն արդեն լուծված է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է լինելու Բելառուսի ներկայացուցիչը: Իսկ վարչապետի մամուլի խոսնակն ասել էր, որ այդ հարցը լուծված չէ: