Oրեր առաջ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին ՌԴ-ում կատարված դաժան հանցագործության մասին տեղեկատվություն` իրենց տանը, քնած ժամանակ սպանվել էին հայազգի ընտանիքի մայրն ու 7-ամյա դուստրը: Քննչական մարմինն առաջինը կասկածի տակ էր առել ընտանիքի հորը, ով այդ ողբերգական գիշերը տանը չէր գիշերել:
Հայազգի Խորեն Ղազարյանի հարազատները «Փաստինֆո»-ի հետ զրույցում իրենց վիրավորանքն ու վրդովմունքը հայտնեցին ռուսական լրատվամիջոցներում հայտնված լուրերի ու մեկնաբանությունների վերաբերյալ:
Մեր զրուցակիցները նկատեցին, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ, արհամարհելով անմեղության կանխավարկածն ու սենսացիայի հետևից ընկնելով, հանցանքը վերագրել էին հայազգի Խորեն Ղազարյանին` նրան ներկայացնելով որպես սառնասիրտ մարդասպանի: Մյուսներն էլ պարզապես արտատպել էին նույն հոդվածները` առանց խորանալու իրերի էության մեջ:
Հարազատներին վիրավորել է այն փաստը, որ ռուսական մամուլը Խորեն Ղազարյանին ներկայացրել է որպես թղթամոլի, աղավաղել նրա` ընտանիքի հետ ունեցած հարաբերությունների փաստը` միանշանակ հայտարարելով, թե նա կնոջ հետ անընդհատ վիճել է, ճնշել նրան: «Երեխայի մասին ընդհանրապես չենք խոսում:
Եթե իմանայիք այն ամենը, ինչ նա անում էր իր երեխայի համար, օրինակ` նոր տարուն ԱՄՆ են մեկնել երեք շաբաթով, մարտին պատրաստվում էր Իտալիա տանել»,- մեզ հետ զրույցում նշեցին հարազատները` միաժամանակ հայտնելով, որ երեխան երկար սպասված, ուշ ծնված ու այդ ընտանիքի միակ երեխան էր, որին ծնողները առանձին քնքշությամբ էին վերաբերվում:
«Մենք փորձում ենք այստեղ բացատրել, որ հայ տղամարդը նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու երեխայի վրա ձեռք չի բարձրացրել, էլ ուր մնաց՝ սեփական երեխայի»,- ասում են հարազատներն ու հավելում, որ Ղազարյանին ճանաչողները մտքի ծայրով անգամ չեն կարողանում անցկացնել, թե նա կարող էր սպանել սեփական կնոջն ու երեխային:
Ի դեպ, ռուսական լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե սպանված կինը` Վիկտորիան, Խորեն Ղազարյանի արդեն երրորդ կինն էր, հարազատները նույնպես հերքեցին. «Դա էլ սուտ է, նա օֆիցիալ երբեք ամուսնացած չի եղել»:
Ըստ շրջանառող վարկածի, 51- ամյա ՌԴ քաղաքացի Խորեն Ղազարյանը սպանել է իր կնոջը` Վիկտորիա Կարագուլյանին ու իրենց 7-ամյա դստերը` կնոջ հետ ունեցած վեճի հետևանքով: Իսկ վիճել են ամուսինները, դարձյալ ըստ նախաքննական վարկածի, ամուսնու ուշ վերադառնալու հարցի շուրջ, ինչի համար կինը, իբրև, չի բացել բնակարանի դուռն ու ամուսնուն տուն չի թողել, չի պատասխանել նաև հեռախոսազանգերին: Զայրացած ամուսինը գիշերել է ավտոմեքենայի մեջ, իսկ առավոտյան պատուհանից մտել տուն ու սպանել կնոջն ու երեխային:
Հարազատները պատմեցին, որ դեպքի օրը, Խորեն Ղազարյանն իսկապես ուշ է վերադարձել: Ըստ սովորության, աշխատանքային շաբաթվա վերջին` ուրբաթ օրը, աշխատանքից հետո, ընկերների հետ հավաքվել են ինչ- որ սրճարանում, զրուցել, հանգստացել:
Գիշերը տուն վերադառնալով ու տեսնելով, որ կինն ու երեխան դուռը չեն բացում, ենթադրելով, թե քնած են՝ որոշել է սպասել մինչև առավոտ և գիշերել ավտոմեքենայի մեջ: «Էլիտար շենք է, այնտեղ ավտոկայանատեղին տաք, նորմալ տեղ է, որոշել է աղմուկ չբարձրացնել, հարևաններին չանհանգստացնել եւ քնել է մեքենայի մեջ, առավոտյան նորից եկել է տուն»,- պատմեցին հարազատները:
Հարազատներն, իհարկե, չեն բացառում, որ քննչական մարմիններն այլ վարկածների շուրջ ևս քննություն տանում են, բայց հիմնական կասկածը, նրանց խոսքով, նման դեպքերում, ընկնում է ընտանիքի անդամի վրա:
«Մենք գիտենք, որ բավականին շատ հետքեր են թողնված, և հաշվի առնելով ժամանակակից մեթոդների հնարավորությունները՝ համոզված ենք, որ մեկ ամսվա ընթացքում, պետք է որ ռեալ պատկերը երևա»,- մեզ հետ զրույցում նշեց Խ.Ղազարյանի մտերիմ բարեկամ Աշոտ Չոբանյանը` նշելով, որ նախաքննական մարմնից իրենց հայտնել են, որ փորձաքննությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն 30 օրվա ընթացքում:
«Համոզված եմ, որ դրա արդյունքում ճշմարտությունը կբացահայտվի այն առումով, որ ինքը կապ չունի, և կմնա արդեն պարզել, թե իրականում ով է կատարել այդ սադիստությունը»,-ասաց նա:
Իրենք` հարազատները, դժվարանում են որևէ բացատրություն գտնել կատարվածին: Իսկ մեր հարցին, թե կարո՞ղ էր արդյոք դա կապված լինել Ղազարյանի` որպես գործարար ծավալած գործունեության հետ, պատասխանեցին. «Ինքը շատ կոմպրոմիսային անձնավորություն է: Շատ դեպքերում պատրաստ է եղել նույնիսկ նյութական կորուստներ կրել, բայց հանկարծ թշնամություն, կոնֆլիկտներ չստեղծել»:
Ի դեպ, ռուսական մամուլում նաև տեղեկություններ են տպագրվել, որ Ղազարյանը հրաժարվել է ստի դետեկտորով ստուգում անցնելուց, Աշոտ Չոբանյանը հերքեց նաև այս տեղեկությունները` հայտնելով, որ դատարանում Ղազարյանը հայտարարել է, որ պատրաստ է նման ստուգում անցնել, բայց իր փաստաբանի ներկայությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր չարաշահումները:
Խորեն Ղազարյանն այժմ կալանավորված է: Երկուշաբթի օրը` փոտրվարի 16-ին Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը բավարարեց հայազգի գործարարի նկատմամբ խափանման այդ միջոցը կիրառելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Oրեր առաջ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին ՌԴ-ում կատարված դաժան հանցագործության մասին տեղեկատվություն` իրենց տանը, քնած ժամանակ սպանվել էին հայազգի ընտանիքի մայրն ու 7-ամյա դուստրը: Քննչական մարմինն առաջինը կասկածի տակ էր առել ընտանիքի հորը, ով այդ ողբերգական գիշերը տանը չէր գիշերել:
Հայազգի Խորեն Ղազարյանի հարազատները «Փաստինֆո»-ի հետ զրույցում իրենց վիրավորանքն ու վրդովմունքը հայտնել են ռուսական լրատվամիջոցներում հայտնված լուրերի ու մեկնաբանությունների վերաբերյալ: Կայքի զրուցակիցները նկատել են, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ, արհամարհելով անմեղության կանխավարկածն ու սենսացիայի հետևից ընկնելով, հանցանքը վերագրել էին հայազգի Խորեն Ղազարյանին` նրան ներկայացնելով որպես սառնասիրտ մարդասպանի: Մյուսներն էլ պարզապես արտատպել էին նույն հոդվածները` առանց խորանալու իրերի էության մեջ: Հարազատներին վիրավորել է այն փաստը, որ ռուսական մամուլը Խորեն Ղազարյանին ներկայացրել է որպես թղթամոլի, աղավաղել նրա` ընտանիքի հետ ունեցած հարաբերությունների փաստը` միանշանակ հայտարարելով, թե նա կնոջ հետ անընդհատ վիճել է, ճնշել նրան: «Երեխայի մասին ընդհանրապես չենք խոսում: Եթե իմանայիք այն ամենը, ինչ նա անում էր իր երեխայի համար, օրինակ` նոր տարուն ԱՄՆ են մեկնել երեք շաբաթով, մարտին պատրաստվում էր Իտալիա տանել»,-նշել են հարազատները` միաժամանակ հայտնելով, որ երեխան երկար սպասված, ուշ ծնված ու այդ ընտանիքի միակ երեխան էր, որին ծնողները առանձին քնքշությամբ էին վերաբերվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում