Past.Info-ն գրում է. Ներքին Չարբախում հարևանների միջև երեկ ցերեկը տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է «շտապ օգնության կանչով»: Հարևաններից մեկին բժիշկները, «ձախ ամորձու վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխել են հիվանդանոց:
Իսկ դեպքի վայր մեկնած ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է հարևանի, նրա կնոջ ու որդու ծեծի հետևանքով:
Նրանք վիճաբանության ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածել են տղամարդու մարմնի տարբեր մասերին` ի թիվս այլ վնասվածքների պատճառելով նաև նշված վնասվածքը: