▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարս»-ին, «Հարսանիք»-ին և «Հարսի շոր»-ին կավելանա նաև «Քավոր»-ը

Armstar.am-ը գրել է, որ երկար դադարից հետո Արամեն ուրախալի լուր ունի իր երկրպագուների համար: Երգչի  մոտ բուռն ստեղծագործական տարի է սկսվել: Նա պատրաստվում է իր երկրպագուներին ներկայացնել նոր երգեր և ձայնասկավառակ: «Նոր երգս կոչվում է «Քավոր», բավականին ուրախ և պոզիտիվ երգ է, որի հեղինակը ես եմ , իսկ բառերի հեղինակը՝  Ավետ Բարսեղյանը»,- պատմել է Արամեն:

Շատ լայնածավալ տեսահոլովակ ենք նկարահանում հետաքրքիր դերասանով, ում անունն այս պահին չեմ ուզում նշել, թող անակնկալ լինի,- նշել է երգիչը` հավելելով, որ  տեսահոլովակում կլինեն շուրջ վեց պարային խմբեր և արտերկրից հրավիրված նաև սևամորթ պարող, ով նույնպես իր մասնակցությունը կունենա «Քավոր» տեսահոլովակում»:

Արամեն նշել է, որ այս երգը գրվել է Քավոր գաղափարի մասին, ոչ թե հարսանեկան քավորի, ուստի ռեստորանային որևէ կատարման հետ այն ոչ մի կապ չի ունենա:

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին