Մեծ Բրիտանիայում հարսանիքի ժամանակ հյուրերը վիճել են հավի մսի կտորի համար. հարսնացուն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Վեճը սկսել է նրանից, երբ հյուրերից երկուսը վիճել են հավի մի կտորի համար: Նրանց մոտեցել է փեսացուի եղբայրը` ցանկանալով հավի մսի կտորը որդուն տալ: Այս տեսարանը դուր չի եկել 53-ամյա հյուրերից մեկին:
Արդյունքում սկսվել է «գեղեցիկ» բառերի շարքը, խառնվել են այլ հյուրեր.գրում է segodnya.ua-ն: