a1plus.am-ը գրում է.«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ պահանջելով չեղյալ հայտարարել ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու Առողջապահության նախարարության որոշումը։
Բողոքը ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրականացնելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ըստ ցուցարարների՝ հենց Յունիսեֆ-ի նախաձեռնությամբ է իրականացվելու այդ գործընթացը,այսինքն` նրանք են տրամադրելու ալյուրի հարստացման գործընթացի համար անհրաժեշտ սարքավորումները։
Ակցիայի մասնակիցները «Ա1+»-ի հետ զրույցում շեշտում են, որ ալյուրի հարստացումը շատ վտանգավոր կարող է լինել մարդկանց առողջության համար՝ քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկեր է այն իր մեջ պարունակում։ Առողջապահության նախարարության այն հիմնավորումները, որ ֆոլաթթվով և երկաթով հարուստ հացամթերքը օգտակար է սակավարյունության դեմ պայքարելու համար, ցուցարարներին հավատ չի ներշնչում։
Այս կապակցությամբ նրանք շեշտում են, որ առօրյայում կիրառվում են այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են երկաթով, իսկ այս պարագայում դրա չարաշահումը կարող է գերդոզավորման հանգեցնել։
Նրանց խոսքերով՝ Չիլիի և մի քանի այլ երկրների փորձը, որոնք նախկինում հարստացրել էին ալյուրը այդ բաղադրիչներով, արդեն ցույց է տվել դրա բացասական հետևանքները՝ բնակիչներին պատճառելով տարբեր հիվանդություններ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ պահանջելով չեղյալ հայտարարել ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու Առողջապահության նախարարության որոշումը։
Բողոքը ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրականացնելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ըստ ցուցարարների ՝ հենց Յունիսեֆ-ի նախաձեռնությամբ է իրականացվելու այդ գործընթացը,այսինքն` նրանք են տրամադրելու ալյուրի հարստացման գործընթացի համար անհրաժեշտ սարքավորումները։
Ակցիայի մասնակիցները «Ա1+»-ի հետ զրույցում շեշտում են, որ ալյուրի հարստացումը շատ վտանգավոր կարող է լինել մարդկանց առողջության համար՝ քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկեր է այն իր մեջ պարունակում։ Առողջապահության նախարարության այն հիմնավորումները, որ ֆոլաթթվով և երկաթով հարուստ հացամթերքը օգտակար է սակավարյունության դեմ պայքարելու համար, ցուցարարներին հավատ չի ներշնչում։
Այս կապակցությամբ նրանք շեշտում են, որ առօրյայում կիրառվում են այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են երկաթով, իսկ այս պարագայում դրա չարաշահումը կարող է գերդոզավորման հանգեցնել։
Նրանց խոսքերով՝ Չիլիի և մի քանի այլ երկրների փորձը, որոնք նախկինում հարստացրել էին ալյուրը այդ բաղադրիչներով, արդեն ցույց է տվել դրա բացասական հետևանքները՝ բնակիչներին պատճառելով տարբեր հիվանդություններ։
Ակցիայի մասնակիցները նաև նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, որում մասնավորապես նշել էին նմանատիպ որոշման ռիսկերն ու այն չեղյալ հայտարարելու պահանջը։ Ներկայացուցիչը հայտարարեց, որ այն կուսումնասիրվի և իրենց պատասխանը առաջիկայում կհրապարակվի։
Հիշեցնենք նաև, որ Կառավարության նիստերից մեկի ժամանակ այս որոշումը արդեն իսկ ընդունվել է,սակայն ԱԺ-ն այն դեռ չի հաստատել։