▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարյուր հազար դոլար՝ Ստեփանակերտի մայր եկեղեցու կառուցմանը

Տասնամյակներ շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը:

Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ և հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին:
Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաև « Տաշիր»  բարեգործական հիմնադրամը, որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է տաճարի կառուցման համար ներդնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:


Գաղտնիք չէ, որ Կարապետյանների ընտանիքը միշտ էլ առաջնային խնդիր է համարում հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը:

Ուստի նրանք տարիներ շարունակ մեծածավալ ծրագրեր են իրականացրել թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե Հայաստանի և Արցախի եկեղեցիների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ:

Հերթական այս աջակցությունն էլ միտված է հնարավորությունների սահմաններում խթանել Արցախ աշխարհի Մայր տաճարի կառուցմանը: « Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին