▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասցրի ծանոթանալ և աշխատել հետաքրքիր մարդկանց հետ. Սիրուշոն վերադարձել է Հայաստան

Երգչուհի Սիրուշոն Հայաստանում է։ Նա Կանադա էր մեկնել մասնակցելու երկու մենահամերգների։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկարներ է հրապարակել և կիսվել իր տպավորություններով։

«Կանադական շրջագայությունը տևեց մեկ շաբաթ, որի ընթացքում ունեցա 2 մենահամերգ: Այդ մեկ շաբաթում հասցրեցի ծանոթանալ և աշխատել հետաքրքիր մարդկանց հետ, լիցքավորվեցի հանդիսատեսի անսահման էներգիայից և Հայաստան վերադարձա անմոռանալի հիշողություններով։ Շնորհակալ եմ»,– գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին