▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկանալի չէ՝ Նիկոլը ինչի՞ է ուզում հասնել ՌԴ-ՀՀ հանձնաժողովում Պապիկյանին առաջարկելով. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հայ–ռուսական կարևոր հարցերը վերահսկող հանձնաժողով ստեղծել և այդ հանձնաժողովի ղեկավար է առաջարկել նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։  Գրառման մեջ ասվում է․

«Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որն իր վերահսկողության տակ կառներ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր հարցերը: Նրա շրջապատի խելացի և կիրթ անձանցից մեկը շշնջացել էր կապիտուլյանտի ականջին, որ նման հանձնաժողով («Չեռնոմիրդին-Գոր») գործել է ռուս-ամերիկյան օրակարգի հարցով: Հանձնաժողովը, որը կոչված էր հաղթահարելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սառը պատերազմի ժառանգությունն ու բարդությունները, գլխավորել էին այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահն ու ՌԴ  վարչապետը: Նման հանձնաժողովի կարևորությունն այնքան մեծ է եղել, որ Օբամայի և Պուտինի օրոք, օրինակ, այն գլխավորել են Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը: Այսինքն՝ հանձնաժողովի ղեկավարների մակարդակն արտահայտում էր այդ ինստիտուտի կարևորության մակարդակը երկու կողմերի համար:

Եվ ահա Նիկոլը, կարծես թե, հասել է իր ուզածին: Պուտինը համաձայնել է նման հանձնաժողով ստեղծել՝ ընդգծելով, որ ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարելու է Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևը Ռուսաստանի նախկին նախագահն ու վարչապետն է և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկա փոխնախագահը (որտեղ նա Պուտինի տեղակալն է), և նրա կերպարը տվյալ համատեքստում ընդգծում է հայ-ռուսական հարաբերություններին Ռուսաստանի մոտեցման լրջությունը: Ակնկալվում էր, որ հայկական կողմից ևս հանձնաժողովը կգլխավորի Մեդվեդևին համարժեք դեմք: Սակայն Նիկոլի պատասխանը «Ո՞վ կղեկավարի հանձնաժողովը հայկական կողմից» հարցին, ամենայն հավանականությամբ, տարակուսանքի մեջ է գցել Պուտինին: Նիկոլը տվել է Սուրեն Պապիկյանի անունը, և դա չափազանց խոսուն է:  

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին