▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատեց. «Սիքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատերը Սաշիկ Սարգսյանն է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ստուգումներ են իրականացրել «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունում, սակայն ոչ մի խախտում չեն հայտնաբերել: Գրում է «Newsbook.am»–ը։

 

«Մենք, ամեն դեպքում, չենք ստացել չարաշահումների որևէ փաստ: Ուսումասիրություններ կատարվել են, խախտումներ չեն հայտանաբերվել»,- ասաց Շաբոյանը: Պնդմանը, եթե որևէ խախտում չի հայտնաբերվել, ապա ինչո՞ւ են վարորդները դժգոհում, Շաբոյանն ասաց, թե չի հասկանում` կոնկրետ ինչ նկատի ունի լրագրողը. «Ես չգիտեմ, թե Դուք ինչ նկատի ունեք, ինչից եք դժգոհ, դրա համար առաջարկում եմ` փաստեր ներկայացրեք»,- ասաց նա: Հարցին, թե տեսախցիկների ոլորտում Սաշիկ Սարգսյանը մենաշնորհ ունի, արդյոք սա չի՞ կարող վնասել տնտեսությանը, Շաբոյանն ասաց. «Օրենսդրությամբ մենաշնորհների կամ խոշոր ընկերությունների գործունեությունը չի արգելվում»:

 

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին